Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հունիսի 7-ի «ընտրություններին» մասնակցած 18 ուժերից առնվազն 7-ը դիմել է սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել «ընտրությունների» արդյունքները։
Դժգոհ են թե՛ տարբեր դիրքավորմամբ ընդդիմադիր ուժերը և թե՛ պրոիշխանական ուժերը (օրինակ՝ նիկոլի «ձախ թեկնածուի» կուսակցությունը):
Ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» Հայաստանի պատմության մեջ պարզապես չեն եղել։
ՀԳ. Ներկայիս ՍԴ-ն կազմված է բացառապես քպ-ի իշխանության օրոք նշանակված սուբյեկտներից, հետևաբար այդ կառույցից արդարություն ակնկալելը միամտություն է։
Նույնիսկ հայտնի «Վլաձիմիրսկի ցենտրալ»-ում ավելի շատ իրավունք ու արդարություն կա, քան «Բաղրամյան 10»-ում։ Սակայն ժանրի կանոնները պահանջում են անպայման սպառել նաև ա՛յդ ատյանը։ Որ վաղը-մյուս օրը չասեն՝ բա դիմեիք, բա բողոքեիք»:


Բաց մի թողեք
Կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք
«Կալանավորված Հայաստան» խորագիրն արտացոլում է երկրում ձևավորված քաղաքական և իրավական իրավիճակը
Ալիեւը չպետք է բանակցի պարտված Նիկոլի հետ