29/06/2026

EU – Armenia

Ցանկանում են ազատ արձակել վտանգավոր հանցագործներին

Բրիտանական Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է տարբեր ծանր հանցագործությունների տուժող ճանաչված յոթ հազար անձի, որ պատրաստվում է վաղաժամ ազատ արձակել իրենց գործերով դատապարտված վտանգավոր հանցագործներին։

Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Պատճառը՝ բանտերի գերհագեցվածությունն է։ Հասարակությունն այս լուրը ընդունել է անհանգստությամբ։ Ազատ արձակման պրոցեսը սկսվելու է սեպտեմբերի երկուսից։

Վաղաժամ ազատ արձակումը, ըստ հրապարակման, իրականացվում է «փափուկ արդարադատություն» ծրագրի շրջանակում։ Նպատակը՝ բանտերում «տեղեր ազատելն է»։