Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 09։00-ին հայրը՝ Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Կ Ս․-ն, մահացած վիճակում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխել իր 8-ամյա որդուն, հայրը բժիշկներին հայտնել է, որ երեխան գիշերը ջերմել է։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի խումբը, որտեղ պարզվել է, որ երեխան մահացել է իրենց տանից «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին:

Բաց մի թողեք
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է. Լուսանկար
Մահացել է բժիշկ Արտյոմ Ավանեսյանը. Լուսանկար