Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար հնարավորություն կստեղծվի գաղտնի տեղեկություն տրամադրել անհայտ կորածների և նրանց թաղման վայրերի մասին, Բաքվում համաժողովի ժամանակ ասել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը։
Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովը (ICMP) մշակել է էլեկտրոնային տվյալների բազա։ «Տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես մարդասիրական նպատակներով։ Եվ տեղեկատվությունը տրամադրողը որևէ պարագայում պատասխանատվության չի ենթարկվի։ Այն նպատակ ունի նպաստել անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը», – ասել է պաշտոնյան «Ժամանակակից մոտեցումներ և համագործակցության ամրապնդում անհետ կորած անձանց հարցի լուծման գործում» միջազգային համաժողովում։


Բաց մի թողեք
Նա մտել է բшնտ` առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բшնտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասին. Տեսանյութ
Մարդկանց կալանքի էլ չե՞ն տանի․ ի՞նչ է առաջարկում Կառավարությունը
Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել Էջմիածին-Երևան երթուղու մասին