Կողոպտել են աշխարհահռչակ իտալացի օպերային երգիչ, տենոր Անդրեա Բոչելիի առանձնատունը, որը գտնվում է Թիրենյան ծովի ափին՝ իտալական Տոսկանայում, Ֆորտե-դեյ-Մարմի առողջարանում։
«Il Tirreno» պարբերականի հաղորդմամբ՝ պատճառվել է 500 հազար եվրոյի վնաս։ Կողոպուտի ժամանակ տանը ոչ ոք չի եղել։ Իրավապահները նշում են, որ կողոպուտն իրականացվել է բանդայի կողմից։ Սեփականատերերը առանձնատունը ժամանակավորապես վարձով են տված եղել ամերիկացի տուրիստների ընտանիքի։
Գողերը տարել են թանկարժեք զարդեր, ժամացույցներ, ֆիրմային պայուսակներ եւ կանխիկ փող։ Հայտնի է դարձել նաեւ, որ տունը պահնորդական որեւէ կազմակերպության կողմից չի հսկվել, ազդանշանային համակարգ անցկացված չի եղել։
Պարբերականը նշում է, որ Բոչելիի ընտանիքին այդ շրջանում մի քանի թանկարժեք անշարժ գույք է պատկանում, որոնց մի մասը վարձակալությամբ է տրվում հարուստ տուրիստներին։


Բաց մի թողեք
Իսկ Սյունիքում 869 անապահով ընտանիք զրկվեց ընտանեկան նպաստից՝ հանապազօրյա հաց գնելու հնարավորությունից․ Միքայելյան. Տեսանյութ
Դերասան Հայկ Հովհաննիսյանն անդրադարձել է Անահիտ Մանուկյանից բաժանվելու լուրերին. Լուսանկար
Կոչ՝ պահպանելու մեր ինքնությունը․ «Խոստում» համահայկական նախաձեռնության պաշտոնական մեկնարկը