01/07/2026

EU – Armenia

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հանդիպել են Կայա Կալասն ու Էրդողանը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ բանակցություններ է վարել Ռեջեփ Էրդողանի հետ:

«Թուրքիան առանցքային գործընկեր է անվտանգության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկիր է։ Հաճելի էր այսօր նախագահ Էրդողանի հետ զրուցել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների հետագա ամրապնդման և բարիդրացիական հարաբերությունների կարևորության մասին:

Մենք նաև քննարկել ենք Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, Մերձավոր Արևելքի հակամարտությունները և Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստումը: Թուրքիան զգալի ներդրում ունի ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության գործում»,- Անկարայում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո «X»-ի իր միկրոբլոգում գրել է նա: