02/07/2026

EU – Armenia

Գագիկ Խաչատրյանի որդիների 200 մլն դրամը դատարանը պետականացրել է, նրանց` կալանք տվել

Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ և Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։

Այս մասին հայտնում են Դատախազությունից։

Դատախազության փոխանցմամբ` նրանց նկատմամբ կիրառված 200 մլն ՀՀ դրամ գրավը դարձվել է պետության եկամուտ։

Նշենք, որ Արտյոմը եւ Արամը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներն են։