Հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։40-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, բախվել են «Ford Fusion» և «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
ԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններում
Կվերցնի՞ մանդատը, թե …
«Համաձայն չենք, որ օդորակիչի ներքո նստի, սուրճ խմի ու աշխատավարձ ստանա»