ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ջ․ Ա․-ն ստանձնել է 1 մլն 400 հզր ՀՀ դրամ պարտք գումարը չտրամադրելու մասնավոր հարցին առնչվող վեճի լուծումը։
Մասնավորապես Պ․ Գ․-ն դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ջ․ Ա․-ին (Ջնդի Ամարյան՝ եզդի Ջնդի-խմբ)՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու դիմաց Դ․ Գ․-ին 1 մլն 400 հզր ՀՀ դրամ պարտքը Դ․ Ա․-ի կողմից չտրամադրելու մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու նպատակով, որից հետո Ջ․ Ա․-ն Դ․ Ա․-ին հրահանգել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը նշված գումարը վերադարձնել Դ․ Գ․-ին։
Այնուհետև Ջ․ Ա․-ն, տեղեկանալով, որ Դ․ Ա․-ն իր ստանձնած պարտավորությունները չի կատարել, ներգրավելով քրեական ենթամշակույթին հարող անձ հանդիսացող Ա․ Գ․-ին, 2026 թվականի հունվարի 16-ին իրեն պատկանող ռեստորանային համալիրում կազմակերպել է հավաք, որի ընթացքում Ա․ Գ․-ի միջնորդության արդյունքում Դ․ Ա․-ին իր ստանձնած պարտավորությունը կատարելու համար տրվել է 7 ամիս ժամանակ՝ պարտավորեցնելով նրան նշված գումարը որպես անօրինական օգուտ փոխանցել Ջ․ Ա․-ին։
Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ջ․ Ա․-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելը) և Ա․ Գ․-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը։
Ջ․ Ա․-ի և Ա․ Գ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Բաց մի թողեք
Տղամարդկանց կողմից զուգընկերներին թմրանյութեր մատակարարելու և բռնաբարելու գործով ձերբակալվել է 8 մարդ
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են. Լուսանկար