Վաշինգտոնը Թեհրանին «մեկշաբաթյա ընդմիջում» է տվել Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք հուսահատորեն ցանկանում են գործարք, նրանք հուսահատորեն ցանկանում են կարգավորում։ Մենք նրանց մեկշաբաթյա ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար, քանի որ մենք լավ ենք», – ասել է նա Հարավային Դակոտայում հանրահավաքի ժամանակ։
ԱՄՆ նախագահը ուղղակիորեն չի հայտարարել, որ բանակցություններում մեկշաբաթյա ընդմիջում է եղել, սակայն հայտարարությունը հնչել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող քննարկումների ֆոնին։
Իրանի նախկին առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը սկսվել է հուլիսի 3-ին։ Հուղարկավորության հիմնական մասը տեղի կունենա հուլիսի 4-ից 9-ը Իրանի մի քանի քաղաքներում։ Այն կավարտվի այաթոլլայի հուղարկավորությամբ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։

Բաց մի թողեք
Անօդաչու թռչող սարքերի մահացու հարձակումները հարցականի տակ են դնում Եվրոպայի՝ Սև ծովում պաշտպանական կարողությունները. Լուսանկարներ
ԱԹՍ-ների հարձակումներից հետո հրդեհներ են բռնկվել «Յանդեքս» և «Գազպրոմ» ընկերությունների օբյեկտներում
Չարլզ III թագավորի բժշկին մահացած են գտել․ ամուսի՞նն է սպանել․ Լուսանկար