04/07/2026

EU – Armenia

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. Լուսանկար

Հուլիսի 4-ին՝ ժամը 02։27-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արևիկ գյուղի Զարթոնքի փողոցի 1-ին նրբանցում գտնվող տնակներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:56-ին, մարվել՝ 03:15-ին: Այրվել է փայտաշեն տնակը՝ գույքով: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ:

Blog Image