Հայտնի է, որ սեպտեմբերին ՀՀ-ում 229 – 232 հանրակրթական դպրոց փակվելու է, ինչը իշխանությունը համեստ բառով է բնորոշում՝ միավորվելու է, ինչը նշանակում է, որ տվյալ համայնքների դպրոցները չեն գործելու, երեխաները գնալու են մոտակա համայնքների դպրոցներ։
Դրանք հիմնականում սահմանամերձ գյուղերի դպրոցներն են, որոնք սակավաթիվ աշակերտներ ունեն եւ պետությունը համարում է, որ անիմաստ է այդ դպրոցների վրա գումար ծախսելը` ավելի ճիշտ կլինի այդ երեխաներին տանել այլ դպրոցներ, գումարներ տնտեսելով` շենքերի պահպանության, ուսուցիչներ պահելու վրա:
Հունիսի 26-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ ուղարկել Տավուշի մարզում փակվելիք կամ միավորվելիք դպրոցների թվի վերաբերյալ։ Խնդրել եմ ասել` ի վերջո, քանի դպրոց է այս ծրագրով փակվում կամ միավորվում:
Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Այս պահին չունենք որևէ տեղեկատվություն, որի համաձայն որևէ դպրոց փակվելու է կամ միավորվելու է»։ Իսկ ուսումնական տարվա մեկնարկին մնում է 2 ամսից պակաս ժամանակ:

Բաց մի թողեք
Ինչո՞ւ դպրոցում այլևս «անբավարար» գնահատական չկա. ինչպե՞ս է գնահատվում աշակերտի առաջադիմությունը
Նիկոլը նոր բառ է ստեղծել․ պաշտպանվենք նիկոլայնացումից հայերենով
Ադրբեջանի բուհերը հայկականներից վարկանիշով բա՞րձր են․ ահազանգ