07/07/2026

EU – Armenia

Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքների և այլ ապրանքների արտահանման հարցը կլուծվի ադրբեջանականով

Ուկրաինական թելեգրամյան ալիքները հայտնել են «Ռուսաստանի կողմից Օդեսայում ադրբեջանական SOCAR ընկերության երկու բելզալցակայանի դեմ դրոնային հարձակման» մասին։

Հաջորդ օրը Բաքվում Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովը «հրավիրվել» է Ադրբեջանի ԱԳՆ։ Ինչպես պարզվել է, Ռուսաստանը դրոնային հարձակման է ենթարկել Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գործող ադրբեջանական SOCAR ընկերության բենզալցակայանը։

Բայց ադրբեջանական ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանին ներկայացրել է Ուկրաինայի տարածքում նախկինում նույնպես տեղ գտած «միջադեպերի» մի ամբողջ շարք և առանձնահատուկ ընդգծել, որ ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ վնասվել է նաև Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը։

Պաշտոնական Բաքուն Մոսկվային կոչ է արել «հետևողականորեն ուսումնասիրել այդ դեպքերը, ինչպես նաև հարգել քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունները»։

Ինչպես ասում են՝ SOCAR-ը մեկ բենզալցակայանով ոչ հարուստ է, ոչ աղքատ։ Այլ իրավիճակում, Ալիևը, երևի, այդ միջադեպին նման հնչեղություն հազիվ թե տար։ Տպավորություն է, որ պաշտոնական Բաքուն դիվանագիտական լարվածություն է ստեղծում, որպեսզի խուսափի Ռուսաստանի համար շատ էական նշանակություն ունեցող հարցերի քննարկումից։

Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ռուսաստանը բենզին գնելու հարցով «դիմել է նաև Ադրբեջանին»։ Նույն օրը ուկրաինական ԱԹՍ-երը հարվածել են Օմսկի նավթավերամշակման գործարարին, որ, ըստ աղբյուրների, այդ ոլորտում Ռուսաստանի «վերջին խոշոր ձեռնարկությունն» է։

Հուլիսի 6-ին Եկատերինբուրգում կայացել է ՌԴ և Հայաստանի վարչապետներ Միշուստինի և Փաշինյանի հանդիպումը։ Ըստ առկա տեղեկության, Ռուսաստանի վարչապետի պատվիրակության կազմում բանակցություններին մասնակցել են նաև «Ռոսելխոզնադզորի» և «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարները։

Կարելի է ենթադրել, որ քննարկվել է Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքների և այլ ապրանքների արտահանման հարցը։

Նախօրեին Բաքվի իշխանամետ haqqin.az-ը ընդարձակ հրապարակումով անդրադարձել է Ադրբեջանում մրգերի և բանջարեղենի շուկայում իրավիճակին։ Ակնհայտ է, որ մոտ մեկ ամիս ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Տիտովի մակարդակով հնչեցրած սպառնալիքը, որ Ռուսաստանը հայկական մրգերը և բանջարեղենը կփոխարինի ադրբեջանականով», իրականում ոչ մի հիմք չունի:

Ադրբեջանը նման հնարավորություններ պարզապես չունի։