Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկայում այցելել Սիրիա։ այս մասին հայտնում է Agence France-Presse լրատվական գործակալությունը։
Դրանով Մակրոնը կդառնա առաջին արեւմտյան առաջնորդը, ով կայցելի Սիրիա՝ 24 թվականին Ահմեդ աշ-Շարահայի իշխանության գալուց ի վեր։ Վերջին անգամ Ֆրանսիայի նախագահներից Նիկոլա Սարկոզին է այցելել Սիրիա՝ 2009 թվականին։
Մակրոնին կուղեկցի պատվիրակություն, որի կազմում կլինեն ներդրողներ եւ ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներ։
Al Hadath-ն էլ հայտնում է, որ այցը մեկնարկելու է այսօր՝ հուլիսի 6-ին։ Ընդ որում, անցումային շրջանի առաջին խորհրդարանի անդրանիկ նիստը եւս լինելու էր հուլիսի 6-ին, սակայն Մակրոնի այցով պայմանավորված՝ նիստի օրը հետաձգվել է։
Նիստի նոր օրվա հետ կապված Դամասկոսը կհայտարարի լրացուցիչ, ասված է հրապարակման մեջ։

Բաց մի թողեք
Ռուսաստանը և Ուկրաինան ցանկանում են հնարավորինս շուտ վերջ դնել հակամարտությանը․ Թրամփ
Բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան․ ի՞նչ է տեղի ունեցել բանտում․ Լուսանկար
Որտեղ է աշխարհի ամենամեծ զինվորական շտաբը. Լուսանկար