ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կժամանի Անկարա։ Ինչպես հայտնի է դարձել Turkiye պարբերականին, օդանավակայանում նրան կդիմավորի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նույն օրը տեղական ժամանակով 15:00-ին կմեկնարկի Թրամփ-Էրդողան դեմ առ դեմ հանդիպումը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն պատվիրակությունների մասնակցությամբ։
Թուրքիայի նախագահի գրասենյակից լրատվամիջոցներին ասել են, որ Թրամփ-Էրդողան առանձնազրույցի ընթացքում կքննարկվեն «ռազմական արդյունաբերության, առևտրի, էներգետիկ համագործակցության, տարածաշրջանային իրադարձությունների, ռուս-ուկրաինական հակամարտության և Գազայի հարցերը»։ Անկարայում ԱՄՆ նախագահի այցից մեծ սպասումներ ունեն։
ԱՄՆ նախագահը Անկարայում հանդիպում կունենա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին վերջինս հայտարարել է անձամբ՝ Դոնալդ Թրամփի հետ հուլիսի 4-ին հեռախոսազրույցից հետո։
Դոնալդ Թրամփի Անկարա ուղևորության նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Վենսը ռուս-ուկրաինական պատերազմի մասին բավական ընդարձակ հայտարարություն է արել, ինչից պարզորոշ հասկացվում է, որ ուկրաինական կողմի վերջին գործողությունները Սպիտակ տան ընկալումներում «սկզբունքային փոփոխություն են մտցրել»։
Ամենայն հավանականությամբ, այդ մոտեցումը դիվանագիտական խողովակներով փոխանցվել է Մոսկվա։ Հուլիսի 5-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը ռուս-ուկրաինական զինված հակամարտությունը անվանել է «իսկական պատերազմ» և ցավ հայտնել, որ Կիևին աջակցում է նաև Վաշինգտոնը։
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Կարագանովը, ում համարում են «Կրեմլում ազդեցություն ունեցող», Interfax-ին հարցազրույցում միանշանակ պնդել է, որ Ռուսաստանը «արմատական լուծման համար պետք է ջերմամիջուկային զենք կիրառի»։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը «կլուծի Ուկրաինային հակակահրթիռային պաշտպանության բավարար միջոցներով ապահովելու հարցը»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը Միացյալ Նահանգներից Patriot հրթիռների արտադրության լիցենզիա է խնդրել։ Թրամփ – Զելենսկի հանդիպումը այդ հարցին լուծում կտա՞։

Բաց մի թողեք
ԵՄ հանձնաժողովը և մայրաքաղաքները բախման եզրին են Սերբիայի 3-րդ խմբի բանակցությունների շուրջ
Բորոտը․ Մեծ Բրիտանիայի առևտրի գլխավոր խորհրդականը հմայեց Թրամփի թիմին, այժմ նրա պաշտոնը վտանգված է
Մելոնին հետապնդո՞ւմ է․ Թրամփն էլի ծաղրել է Իտալիայի վարչապետին