Եգիպտոսը ներկայացրել է իր Զինված ուժերի ռազմավարական հրամանատարության նոր գլխավոր շտաբը՝ «Օկտագոն» համալիրը, որը հանդիսանալու է երկրի՝ ռեգիոնալ ռազմական ուժի կենտրոն լինելու խորհրդանիշը։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթիխ ալ-Սիսին հայտարարել է, որ նոր շտաբային համալիրը կավելացնի բանակի հնարավորությունները՝ ժամանակակից սպառնալիքներին համարժեք եւ արագ արձագանքելու առումով։ Համալիրը գտնվում է նոր վարչական մայրաքաղաքում, ընդգրկում է 8900 հեկտար տարածք։
Ներառում է ութ կառույց՝ իրենց ժամանակակից ենթակառուցվածքներ եւ կիբերանվտանգության համակարգերով։ Եգիպտոսում հույս ունեն, որ «Օկտագոնը» դառնալու է ամերիկյան «Պենտագոնի» անալոգը։ Ըստ էության, «Օկտագոնն» առանձին փակ քաղաք է, որը զբաղեցնում է Եգիպտոսի նոր մայրաքաղաքի աննշան մասը։ Քաղաքի ներսում կան առանձին բնակելի թաղամասեր, որոնք նախատեսված են բացառաբար զինվորականների ընտանիքների, սպայակազմի եւ սպասարկող անձնակազմի համար։


Բաց մի թողեք
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է
Նոր սարսափելի պատերազմին Պակիստանն էլ միացավ, իսկ Թուրքիա՞ն