07/07/2026

EU – Armenia

Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև

«Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում»:

Այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նախագահ, սենատոր Սթիվ Դեյնսի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ալիևը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հետ իր անձնական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում։