07/07/2026

EU – Armenia

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ. Լուսանկար

Հուլիսի 6-ին՝ 16։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում բախվել են Volkswagen մակնիշի, «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները և Howo մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «ԳԱԶ 3110»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով «ԳԱԶ 3110»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։