Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի հետ։
Դեսպան Մկրտչյանը բարեկամական խմբի անդամներին ներկայացրել է 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրութունների գործընթացը և արդյունքները։
Դեսպանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձևավորված նոր խորհրդարանի հետ Հունաստանի խորհրդարանի շփումների ակտիվացումը, առաջիկայում փոխադարձ այցերի կազմակերպումը։

Միաժամանակ ներկայացվել են Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններում առաջիկայում սպասվելիք զարգացումները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի մարտահրավերները՝ այդ թվում ներառելով հունական շուկաները։
Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուն շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների արդյունքների առնչությամբ և նշել է, որ առաջիկա ամիսների ընթացքում բարեկամության խումբը այցելություն կունենա Հայաստան։
Բարեկամական խմբի անդամները կարևորել են Հայաստանի հետ Հունաստանի հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում և բոլոր մակարդակներում, ներառյալ միջխորհրդարանական բազմակողմ հարթակներում, ներկայացրել են նաև Հունաստանում հայ համայնքային կառույցների հետ իրենց փոխշփումները։






Բաց մի թողեք
Միշուստինն ասել է, թե ինչ է ՌԴ-ն ակնկալում ՀՀ նոր կառավարությունից
Փաշինյանը մեկնել է Ռուսաստան
Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը. Լուսանկար