Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, շարունակվում են «Կանդազ» մականունով հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանի և մյուս մեղադրյալների վերաբերյալ քրեական գործով հիմնական դատական նիստերը։
Դատական գործընթացի շրջանակում շարունակվել է ապացույցների ուսումնասիրությունը։ Մեղադրող կողմը հրապարակել է քրեական գործում առկա գրավոր նյութերը, ապա ներկայացվել են նաև հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները։ Դատարանում հաջորդ փուլում նախատեսվում է անցնել մեղադրյալների հարցաքննությանը։
Արթուր Ավանեսյանը հայտնել է, որ ցանկանում է ցուցմունք տալ, սակայն ոչ ընթացիկ նիստի ընթացքում։ Այդ պատճառով դատական նիստը հետաձգվել է։
Ավանեսյանը ձերբակալվել էր ապրիլի 27-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։

Բաց մի թողեք
Երևանում 20 հոգի դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ
ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. Լուսանկար
«Նորատուսցի Ալիկը» դատի է տվել ՀՀ ներքին գործերի նախարարությանը․ Լուսանկար