Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, շարունակվում են «Կանդազ» մականունով հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանի և մյուս մեղադրյալների վերաբերյալ քրեական գործով հիմնական դատական նիստերը։
Դատական գործընթացի շրջանակում շարունակվել է ապացույցների ուսումնասիրությունը։ Մեղադրող կողմը հրապարակել է քրեական գործում առկա գրավոր նյութերը, ապա ներկայացվել են նաև հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները։ Դատարանում հաջորդ փուլում նախատեսվում է անցնել մեղադրյալների հարցաքննությանը։
Արթուր Ավանեսյանը հայտնել է, որ ցանկանում է ցուցմունք տալ, սակայն ոչ ընթացիկ նիստի ընթացքում։ Այդ պատճառով դատական նիստը հետաձգվել է։
Ավանեսյանը ձերբակալվել էր ապրիլի 27-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։

Բաց մի թողեք
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ․ փաստաբան