08/07/2026

EU – Armenia

2-ամյա երեխան բակում խաղալիս է եղել, գայլը հարձակվել է. Գորիսի տարբեր հատվածներում գայլերը հարձակվել են մարդկանց վրա․ նոր մանրամասներ

Գորիսի տարբեր հատվածներում գայլերը հարձակվել են մարդկանց վրա, տուժել է 6 մարդ։

Գորիս համայնքի Քարահունջ գյուղի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը պատմեց, որ տուժել է նաև 2 տարեկան երեխա, որը տան բակում խաղալիս է եղել, ու գայլը հարձակվել է։

«Մեկ այլ դեպք է տեղի ունեցել, դեպի Կապան տանող ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդն իր անասուններին հանել էր այգի, մեջքով կանգնած է եղել, ու գայլը հարձակվել է։ Որդին միանգամից տարել է հիվանդանոց։ Մեր գյուղից միայն այս դեպքն է եղել, սակայն լսել եմ, որ Գորիսի տարբեր հատվածներում են գայլերը հարձակվել»,- նշեց Ավետյանը։

Գյուղի վարչական ղեկավարը փոխանցեց, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Այսօր՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։

«Սյունիք Նյուզ»-ի տեղեկություններով՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում է նաև 2-ամյա երեխա։

Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու էկոպարեկները։ Այս պահին իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ գայլերի ոհմակին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։