ԱՄՆ-ն անցած գիշեր վերսկսել է Իրանի ուղղությամբ հարվածները:
Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), Իրանի դեմ հարվածների վերսկսվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով, «որպեսզի նվազեցնեն Հորմուզի նեղուցում նավարկության ազատությանը սպառնալու նրա կարողությունը»։
Պայթյունների շարք է որոտացել Չաբահարում և Կոնարակում։
«Ամերիկյան արկերի բեկորներն ընկել են Չաբահար քաղաքի հիվանդանոցի շենքի վրա»,- հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ խոցված թիրախներից մեկը եղել է ԻՀՊԿ-ի Իմամ Ալիի անվան ռազմակայանը։
Միաժամանակ, Axios-ի փոխանցմամբ, Միացյալ նահանագներն ընդլայնել է Իրանի դեմ հարվածների մասշտաբները՝ հարձակվելով ռադարների և ՀՕՊ միջոցների վրա։ Պայթյուններ են որոտացել Պարսից ծոցի Ջասկ քաղաքում և Աբու Մուսա կղզում:
Իրանական ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ հարվածները եղել են «Բուշեր» ատոմակայարանի շրջանում:

Բաց մի թողեք
Լրագրողի՞ է բռնաբարել․ Թրամփը պետք է շուրջ 6 մլն դոլար վճարի․ Լուսանկար
ՄՆ-ն և Իրանը հարվածներ են հասցրել միմյանց
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ