««Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել»:
Այս մասին գործարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը:
«Մենք տեխնիկական հարցեր էինք քննարկում՝ ոնց կարող ենք անել, որ գործարանը չկանգնի և աշխատի: Իրավական գործընթացների պատասխանն իրավապահ կառույցները կտան: Մեծ հավանականությամբ գործարանը մեծ վնասներ չի կրել չաշխատելու հետևանքով, մենք ժամանակին հասել ենք»,- նշել է փոխնախարարը:
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցներն առավոտյան հավաքվել են գործարանի մոտ, բողոքի ակցիա արել: Արդեն 4-րդ օրը հարկադիր պարապուրդում գտնվող «Արարատցեմենտի» աշխատակիցները հայտարարել են, որ ուզում են հասկանալ՝ ինչ է գործարանի շուրջ կատարվում, ու ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը:
Օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները կապարակնքել են գործարանը, և այն չէր աշխատում:
Վարչապետը հայտնել է, որ լինելու է «Արարատցեմենտ»-ի պետականացման գործընթաց:


Բաց մի թողեք
«ԹՐԻՓՓ»-ը՝ փուշ Իրանի աչքում․ ի՞նչ կարող է փոխվել Հայաստանի համար
ԵՄ-ն և Ինդոնեզիան պաշտոնապես ստորագրում են «հավակնոտ» առևտրային համաձայնագիր․ Լուսանկար
ԵՄ-ն կրճատում է բյուջեն․ Չեխիայի վարչապետը զայրացած է