«ՌԴ կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ, բարեկամական քննարկում»:
Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս ՌԴ կատարած այցին և այդ շրջանակում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը:
«Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Այդ պայմանավորվածությունների մանրամասները չեմ կիսի այս պահին՝ սպասելով, որ դրանք իրականություն դառնան, որպեսզի դուք բոլորդ տեսնեք»,- աել է նա:
Հիշեցնենք՝ Եկատերինբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը:
Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ընտրություններից հետո կարևոր է քննարկել հարաբերությունների օրակարգն ու լուծումներ գտնել առկա խնդիրների վերաբերյալ՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Միշուստինն էլ ընդգծել է երկկողմ տնտեսական, ներդրումային, մշակութային և միջտարածաշրջանային կապերի խորացման կարևորությունը։

Բաց մի թողեք
Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. Տեսանյութ, Լուսանկար
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է. Տեսանյութ
ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը