Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Մինչ Հայաստանում իշխանությունը զբաղված է հասարակական կառուցվածքի կազմաքանդմամբ, Բաքուն սկսել է Պակիստանից գնված JF-17C Block 3 կործանիչների փորձարկումն ու շահագործման հանձնելը զինված ուժերում։
Ըստ աղբյուրների, պակիստանյան այս կործանիչները համալրված են AESA ռադարով, առաջադեմ էլեկտրոնային պատերազմի համակարգերով, ինֆրակարմիր որոնման սարքավորումներով և հեռահար «օդ-օդ» հրթիռներով:
Այսպիսի ավիացիայի առկայությունը Բաքվի զինանոցում փոխում է պատկերը ամբողջ Հարավային Կովկասում։ Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն։ Սա կարդալուց հետո հիմա կարող եք համեմատել, թե Փաշինյանը ինչ էր ցուցադրում մայիսին, և ինչ գին է արժենալու ռազմական բալանսի այսպիսի խախտումը»։

Բաց մի թողեք
Հետմահու ներում է շնորհել 70 տարի առաջ մահապատժի ենթարկված կնոջը
Որոնք են աշխարհի ամենահարմարավետ քաղաքները
F-16 կործանիչը վթարային վայրէջք է կատարել․ Հունաստան