ԱՄՆ բանակի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է իրանական պետական լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ Հորմուզի նեղուցով առևտրային նավագնացությունը ներկայումս իրականացվում է միայն Թեհրանի կողմից հաստատված երթուղով։
«Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը», – հայտարարել է CENTCOM-ը։ Ըստ հրամանատարության՝ ԱՄՆ ուժերը լիարժեք աջակցություն են ցուցաբերում առևտրային նավերի նեղուցով անվտանգ անցման համար։
«Մայիսի սկզբից ի վեր ԱՄՆ ուժերը նպաստել են ավելի քան 800 առևտրային նավերի և 380 միլիոն բարել հում նավթի հաջող տարանցմանն այս կենսականորեն կարևոր միջազգային առևտրային միջանցքով», – ընդգծել է հրամանատարությունը։
Bloomberg-ը երեկ հաղորդել է, որ Իրանի վրա ԱՄՆ վերջին հարվածների պատճառով գրեթե կանգ են առել Հորմուզի նեղուցով առևտրային նավերի տարանցումը։

Բաց մի թողեք
Երբ փոխվում է երկրի արտահանման քարտեզը
Առանց նոր հարկերի՝ ԵՄ-ին սպառնում է բյուջետային հսկայական պակասուրդ
Հայաստանի պետական պարտքի տոկոսների բեռը մոտ 3 անգամ ավելի բարձր է, քան Ադրբեջանում