Օմսկի նավթավերամշակման գործարանին հարվածը ոչ միայն «ինչպե՞ս են ուկրաինական դրոնները գրեթե 2500 կիլոմետրանոց անարգել թռիչք իրականացրել» հարցադրման, այլև «Ադրբեջանի հավանական մասնակցության» մասին վարկածի տեղիք են տվել։
Այդ մասին գրել է basis news վերլուծական հարթակի ֆեյսբուքյան էջը։ Առաջինը նման տեսակետ հրապարակայնացրել է ռուսաստանի զինթղթակից Տիմոֆեյ Երմակովը։ Նրա կարծիքով «Բաքվի կողմից նման գործողությունները կարող են Կրիմենչուգի նավթավերամշակման գործարանին հասցված հարվածների պատասխանը լինել»։
Ուկրաինայի տարածքում հայտնի այդ ՆՎԳ-ի «հարյուր տոկոսանոց սեփականետրը ադրբեջանական SOGAR պետական նավթագազային ընկերությունն» է։ Ե՞րբ է այն «լիովին ոչնչացվել», ռուսաստանցի զինվորական թղթակիցը չի մանրամասնել։
Հայտնի է, որ հուլիսի 6-ին Բաքվում ՌԴ դեսպան Եվդոմիկովը «հրավիրվել» է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է փոխանցվել Նիկոլաևի մարզում SOGAR-ի բենզալցակայանը դրոնային հարձակման ենթարկելու փաստի առթիվ։
Ադրբեջանական իշխանամերձ մամուլի գնահատմամբ, Ռուսաստանը «պարբերաբար հարվածում է Ուկրաինայի տարածքում Ադրբեջանի սեփականությունը հանդիսացող ենթակառուցվածքներին, որպեսզի ձախողի էներգետիկ ոլորտում ադրբեջանա-ուկրաինական համագործակցությանը»։
Ուշագրավ է, որ Բաքվում Ռուսաստանի դեսպանը Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել, երբ Օմսկի ՆՎԳ-ին ուկրաինական անօդաչուների հարվածի մասին տեղեկությունը դեռևս պաշտոնական հաստատում չէր ստացել։
Հուլիսի 8-ին ադրբեջանական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը «առաջին անգամ գործնական կիրառմամբ փորձարկել են JF 17 Thunder կործանիչները»։
Ավելի վաղ ոչ պաշտոնապես հայտնի է դարձել, որ Ադրբեջանը Պակիստանից ձեռք է բերել այդ մակնիշի «շուրջ քառասուն մարտական մեքենա»։ Այդ կորճանիչները Պակիստանը արտադրում է Չինաստանի հետ համատեղ։
Ադրբեջանական աղբյուրները, վկայակոչելով արբանյակային լուսանկարների «վերծանության տվյալները», կարծիք են հայտնել, որ պակիստանա-չինական արտադրության կործանիչները «տեղաբաշխվել են «Նասոսնայա» ռազմական օդանավակայանում»։
Այն կառուցվել է խորհրդային տարիներին և հանդիսացել է ԽՍՀՄ 4-րդ բանակի ամենաարդիական ռազմաօդային հենակետերից մեկը։
Ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով է Ադրբեջանը նորագույն կործանիչների իրական ռեժիմում փորձարկում անցկացրել։ Ակնհայտ է, որ Բաքուն այդ ցուցադրանքով «ինչ-որ մեկին» արտաքին քաղաքական ուղերձ է հղել։
Ամենից առաջ Ալիևը ցուցադրել է, որ Պակիստանից գնված կործանիչները Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կողմից յուրացվել են և դրվել մարտական հերթապահության։
Աչքի է զարնում, որ այդ «ռազմաօդային դեմարշը» համընկել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որի ընթացքում Ուկրաինայի նախագահ Զելենսկին բացահայտել է, որ ռազմական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանը Ուկրաինայի գործընկերն է։
Իրադարձությունների շղթայի դիտարկումը թույլ էտալիս եզրակացնել, որ «Նասոսնայա» հենակայանից պակիստանա-չինական արտադրության կործանիչները օդ են բարձրացվել ի լուր և ի տես Ռուսաստանի։

Բաց մի թողեք
Մայրաքաղաքները մերժում են Ռուսաստանի դեմ ԵՄ-ի հաջորդ պատժամիջոցների փաթեթը
Պուտինը Թրամփի «հեռախոսազանգին պատասխանել» է ու համաձայնել Զելենսկու առաջարկին
Թուրքիան հավակնությունները կսահմանափակի՞, թե՞ կգնա ռազմական էսկալացիայի