11/07/2026

EU – Armenia

Վրաերթ Գեղարքունիքում, վարորդն օգնել է երեխային տեղափոխել ԲԿ

Երեկ՝ հուլիսի 10–ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 18.30–ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24–ամյա Նարինե Ք․–ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Նաիրյան փողոցում «Զիմ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 5–ամյա մի տղայի։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Սևան» ԲԿ։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։