Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության Կապանի մասնաճյուղի ներկայացուցիչները հյուրընկալել են Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Անն Թովթ Սորենսենին։
Այցի մասին X-ի միկրոբլոգում արված գրառման միջոցով հայտնել է ԵՄ առաքելությունը։
«Այցի ընթացքում դեսպանը ծանոթացավ դիտորդական առաքելության մանդատին, խնդիրներին և Սյունիքի մարզում գործունեությանը: Նա նաև միացավ առաքելության պարեկախմբին՝ Կապանի տարածքում աշխատանքին անմիջականորեն ծանոթանալու համար»,-ասված է գրառման մեջ
Դիտորդական առաքելությունը նաև հիշեցրել է, որ Դանիան առաքելության կազմում 6 մասնագետներից բաղկացած ներկայացուցչություն ունի։


Բաց մի թողեք
Մելոնիին սպասվում է ընտրական համակարգի բարեփոխման վերաբերյալ ռիսկային գաղտնի քվեարկություն
Հայաստանի եվրոպական հեռանկարը դարձել է ավելի առարկայական
ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է