Հուլիսի 13-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրու կենտրոնում։ Հաղթանակ-Սպանդարյան խաչմերուկում բախվել են թիվ 20 երթուղին սպասարկող «Գազել Նեքսթ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները։




Պատահարի հետևանքով դեպքի վայրից շտապօգնության մեքենաները տուժածների են տեղափոխել Գյումրի ԲԿ։
ՆԳՆ-ից հայտնել են, որ վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։



Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ասաց՝ ներկա պահին մեկ տուժած է հոսպիտալացվել. «Տուժածները ստացել են բուժօգնություն, տուն են գնացել, ԲԿ-ում գտնվող քաղաքացին ունի անրակների կոտրվածք։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»։



Բաց մի թողեք
Միջադեպ՝ Երևանում․ թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը հարվածել է մոնիտորին և վնասել այն
Մահվան ելքով պատահար՝ ԶՊՄԿ-ում․ դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են
Բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է. Լուսանկար