Իրանը որևէ դեպքում թույլ չի տա Միացյալ Նահանգներին միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը, հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի (Խաթամ ալ-Անբիա) խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
Զոլֆաղարին նշել է, որ Վաշինգտոնի գործողությունները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային առևտրին և նավագնացությանը, մինչդեռ որոշ երկրների համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ մեծացնում է Մերձավոր Արևելքում ավելի լայն պատերազմի ռիսկը։
Ըստ նրա՝ Իրանի զինված ուժերը կոշտ կարձագանքեն ամերիկյան զինվորականների ցանկացած գործողության, որը կխոչընդոտի առևտրային և նավթային նավերի անցումը Իրանի կողմից նշանակված երթուղիներից դուրս և առանց նրա զինված ուժերի թույլտվության։
Թեհրանը նաև զգուշացրել է տարածաշրջանի երկրներին, որ Միացյալ Նահանգներին ցանկացած ռազմական կամ լոգիստիկ աջակցություն կհամարվի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ ուղղված գործողություն։ Իրանը մեղադրել է Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակիցներին հակամարտության հնարավոր սրման համար։

Բաց մի թողեք
Էյ, Իլոն, մեծ մարդ, դու նորից քաղաքականությո՞ւն ես խաղում քո արտադրանքի հետ․ Լեհաստանի ԱԳ նախարար
Սկանդալային վարքագծով ԱՄՆ դեսպանը հրաժարական կտա. Լուսանկար
ԵՄ-ն կպահանջի պաղեստինյան ընտրություններ անցկացնել «2027-ի սկզբին»