Հարգելինե՛րս, ինչպես և խոստացել էի, այսօր հայց եմ ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Վովայի Փաշինյանի դեմ՝ առ այն, որ նա բոլորիս, ովքեր չեն ընտրել ՔՊ-ին, անվանել է. «կաշառքով ընտրածներ», իսկ ՔՊ-ի ընտրողներին՝ «օրգանիկ ընտրողներ»:
Ցավոք, չկարողացանք հանդես գալ խմբային հայցով։
Ի դեպ, պահանջս մեկն է՝ զրպարտության հերքում։
Ինձ նրա (վստահ չեմ, թե իրենն է, գուցե բոլորիս գրպանից է) դրամական փոխհատուցումը պետք չէ։
Աշխատանքով ու արժանապատվությամբ եմ վաստակել և շարունակելու եմ նույն կերպ վաստակել ցմահ… («փողով գրողը» արյանս մեջ չկա)։
Այս մասին գրել է նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը՝ հրապարակելով այս տեսանյութը։

Բաց մի թողեք
Հայաստանի և Թուրքիայի սահմանի փակ լինելն անտրամաբանական է. Մուրադ Օնայ. Լուսանկար
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ
Այսօր հիջաբի դեմ պայքարող Բաքվի բռնшպետի վարկն ամբողջ աշխարհում հավատացյալ մահմեդականների շրջանում հավասար է զրոյի