Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն, որով որոշվել է Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին տրամադրել միանվագ դրամական պարգևատրում։
Կարգադրության համաձայն՝ որոշումն ընդունվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի և պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությունը կարգավորող օրենքի համապատասխան դրույթների հիման վրա։ Փաստաթղթով նաև հանձնարարություն է տրվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին՝ օրենքով սահմանված կարգով կազմակերպել պարգևավճարների վճարումը։
Հատկանշական է, որ այս ամիս խորհրդարանի աշխատակազմը պարգևատրվում է արդեն երկրորդ անգամ։ Նախորդ միանվագ դրամական պարգևատրումը կատարվել էր հուլիսի 2-ին՝ Ալեն Սիմոնյանի ստորագրած մեկ այլ կարգադրության հիման վրա։

Բաց մի թողեք
ԵՄ-ն Հայաստանում «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի նոր առաքելություն կստեղծի»
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան. Լուսանկար
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով