13/07/2026

EU – Armenia

Վարչապետը նախագահին վերջնագիր է ներկայացրել

Հունգարիայի խորհրդարանը կսկսի նախագահ Տամաշ Շույոկին պաշտոնանկ անելու ընթացակարգը, եթե նա չստորագրի 17-րդ սահմանադրական փոփոխությունը դրա ընդունումից հետո հինգ օրվա ընթացքում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։

Վարչապետի խոսքով, եթե նախագահը հրաժարվի ստորագրել փաստաթուղթը, Ազգային ժողովը (միապալատ խորհրդարանը) կսկսի նրան պաշտոնանկ անելու ընթացակարգը։

«Եթե Շույոկը չստորագրի այսօր ընդունվելիք փոփոխությունը հինգ օրվա ընթացքում, Ազգային ժողովը կսկսի նրան պաշտոնանկ անելու ընթացակարգը: Դրանից հետո Հանրապետության նախագահը այլևս չի կարողանա իրականացնել իր լիազորությունները, իսկ Ազգային ժողովի նախագահը կկարողանա ստորագրել օրենքը», – հայտարարել է Մադյարը։

Սահմանադրական 17-րդ փոփոխությունը նախատեսում է նախագահ Տամաշ Շույոկի հրաժարականը, խորհրդարանի անդամների համար 12 տարվա ժամկետի սահմանափակում և կոռուպցիայի դեմ պայքարի ավելի խիստ միջոցառումներ։

Ավելի վաղ՝ հունիսի 27-ին, Պետեր Մադյարը հայտնել էր, որ կառավարության կայքում անցկացված հարցման համաձայն, հունգարացի քաղաքացիների մեծամասնությունը կողմ է խորհրդարանական պատգամավորների լիազորությունների ժամկետը 12 տարով սահմանափակելուն:

Նա նշել էր, որ հարցման արդյունքները ցույց են տալիս իշխող «Տիսա» կուսակցության կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նկատմամբ լայն հանրային աջակցությունը: