Իրանը որևէ դեպքում թույլ չի տա Միացյալ Նահանգներին միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը, հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի (Խաթամ ալ-Անբիա) խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
Զոլֆաղարին նշել է, որ Վաշինգտոնի գործողությունները սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային առևտրին և նավագնացությանը, մինչդեռ որոշ երկրների համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ մեծացնում է Մերձավոր Արևելքում ավելի լայն պատերազմի ռիսկը։
Ըստ նրա՝ Իրանի զինված ուժերը կոշտ կարձագանքեն ամերիկյան զինվորականների ցանկացած գործողության, որը կխոչընդոտի առևտրային և նավթային նավերի անցումը Իրանի կողմից նշանակված երթուղիներից դուրս և առանց նրա զինված ուժերի թույլտվության։
Թեհրանը նաև զգուշացրել է տարածաշրջանի երկրներին, որ Միացյալ Նահանգներին ցանկացած ռազմական կամ լոգիստիկ աջակցություն կհամարվի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ ուղղված գործողություն։ Իրանը մեղադրել է Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակիցներին հակամարտության հնարավոր սրման համար։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն պարտվեց․ իր բոլոր զորքերը դուրս կբերի Իրաքից
Եթե ԱՄՆ-ն մեզ վաճառի Patriot hրթիռների 5 տոկոսը, մենք կհաղթահարենք ձմեռը․ ես ունեմ 1 տոկոս․ Զելենսկի
Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայում գտնվող Wildberries-ի պահեստում