Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռոմիկ Մխիթարյանը, որն օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հուլիսի 13-ին Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների աշխատակազմերին է ներկայացրել վարչական շրջանների նոր ղեկավարներին։
Մասնավորապես, Արմեն Փամբուխչյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանին, որը մինչ այս ղեկավարում էր «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկը։
Շենգավիթ վարչական շրջանում էլ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը մինչ այս զբաղեցնում էր Տիգրան Գաբրիելյանը։

Բաց մի թողեք
Թուրք-ադրբեջանական լարում ու բողոքի ցույցեր. Ալիևն արգելել է դպրոցներում հիջաբ կրել, աշակերտները հեռացվել են
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ Գալստյան
420 հազար դրամի «ընտրակաշառքային» պատմություն