Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ առանց անուններ նշելու, որ հավաքված ապացույցների հիման վրա սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ավազակության, բնակարանային գողությունների, հրազենի ապօրինի իրացման, հրկիզման, խոշոր չափերի թմրամիջոց պահելու, մարդու առեւանգման եւ զենքի գործադրմամբ խուլիգանության գործերով 15 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Հրապարակ թերթը գրել է․ Նրանցից 9-ը կալանավորվել են, իսկ մյուսների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ գործն առնչվում է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին՝ Ժիրայր Բրուտյանին։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Ալիկ Գրիշկյանը, Վահե Յրմալոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը եւ այլք։ Շահումյանցի Ժիրոյի պաշտպան Հունան Բաբայանին հարցրինք մեղադրանքի մասին, ասաց՝ ինքն այդ գործով չի զբաղվում, մեր հարցին, թե իր պաշտպանյալը կալանավորվա՞ծ է, ասաց՝ ոչ։
Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ն այս տարվա մարտին գրել էր, որ առաջին ատյանի դատարանն արդարացրել էր օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին եւ քրեական հեղինակություն Կիլիկիացի Հարութիկին (Հարություն Թորոսյան)։
Խոսքը մեկ այլ գործի մասին է, որով Ժիրոյին մեղադրում էին քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու եւ «զոն նայողի» գործառույթներ կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա «Արմավիր» ՔԿՀ-ի 3-րդ մասնաշենքում պահվող անձանց «դրսից բերված գրեֆներ» էր բաժանել եւ հանձնարարել անկարգություններ անել։ Գործով անցնում էր նաեւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից Արթուր Բրոյանը։ Գործը դատարան էր ուղարկվել 2022 թվականին՝ երեք մեղադրյալով։ Երեք տարվա դատաքննությունից հետո դատարանն արդարացրել էր Ժիրայր Բրուտյանին՝ նրան վերադարձնելով նաեւ իր 20 մլն դրամ գրավը։


Բաց մի թողեք
Կլկտիանան այնքան, որքան թույլ կտա հանրությունը
Մի օլիգարխին կործանում են, մյուսին՝ աճեցնում
Ի՞նչ կանեին նորմալ երկրներում՝ եթե մի բիզնեսմեն օրենքի հետ խնդիրներ ունենար․ Լուսանկար