ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի քան 80 անգամ խոստացել է Ուկրաինայի հակամարտությունն ավարտել 24 ժամում և բարձր է գնահատել Անքորիջի գագաթնաժողովը:
Դրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«[ԱՄՆ պետքարտուղար] Մարկո Ռուբիոն, պատասխանելով լրագրողի հարցին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով, հայտարարել է. «Ձեզ թվում է՝ մենք Ուկրաինայում պատերազմը կարգավորեցի՞նք 30 րոպեում: Գործերն այդպես չեն արվում»,- գրել է Զախարովան իր թելեգրամյան ալիքում:
– Ոչ ոք այդպես չէր մտածում: Բայց բոլորը հիշում են, թե ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի քան 80 անգամ խոստացավ Ուկրաինայում հակամարտությունն ավարտել 24 ժամում, իսկ այնուհետև բարձր գնահատական տվեց Անքորիջի գագաթնաժողովին»:

Բաց մի թողեք
Ռուսաստանը «Պուտինի համար նոր արատավոր ուղի» է գծում
Պուտինը կհամաձայնի՞ «Թրամփի ուղիով Թեհրան գնալ»
Մոսկվայում վրդովված են՝ Տոկիոն անցել է չափերը․․․