07/09/2026

EU – Armenia

Առնոբաբաջանյանական երգերը Դավիթ Մելքոնյանի ջազ քառյակով՝ Կամերայինի ամառային բացօթյա բեմում․ Տեսանյութեր, Լուսանկարներ

Երևանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ամառային բացօթյա բեմում երեկոյի ջազային շունչը միավորել էր երկու աշխարհ՝ Առնո Բաբաջանյանի անկրկնելի մեղեդայնությունն ու սվինգի ազատությունը։ «Swinging with Babajanyan» խորագիրը կրող համերգը, նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 105-ամյակին, դարձավ ոչ թե պարզապես հարգանքի տուրք, այլ նոր երաժշտական ընթերցում։

May be an image of oboe, saxophone, flute, violin, trumpet and clarinet

Ալտո սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը, իր հեղինակային մշակումներով, Բաբաջանյանի բոլորիս ծանոթ ստեղծագործություններին հաղորդեց ջազային նոր շունչ՝ չխախտելով դրանց ներքին քնարականությունն ու հայկական ինքնությունը։ Հնչում էր մի երաժշտություն, որը միաժամանակ ճանաչելի էր և նոր, հարազատ էր և անակնկալ։

May be an image of one or more people, saxophone, trumpet, clarinet and text

Դաշնակահար Կարեն Գրիգորյանի նուրբ երաժշտական մտածողությունը, Դեյվիդ Գյոդակյանի վստահ ու ճաշակով կոնտրաբասը, Հակոբ Օրդակյանի կենդանի ռիթմը և Աննա Կոստանյանի ջերմ ու արտահայտիչ վոկալը ստեղծեցին այն ամբողջականությունը, որտեղ յուրաքանչյուր երաժիշտ ոչ միայն կատարող էր, այլև համահեղինակ։

Կան կոմպոզիտորներ, որոնց երաժշտությունը լսում ես։ Եվ կան այնպիսիք, որոնց երաժշտությամբ ապրում ես։ Առնո Բաբաջանյանը հենց այդ երկրորդ տեսակին է պատկանում։ Նրա մեղեդիները պարզապես նոտաների հաջորդականություն չեն. դրանք մարդու սրտի զարկերն են՝ վերածված երաժշտության։

May be an image of clarinet, piano, saxophone and text

Նրա ստեղծագործություններում սերը երբեք պարզապես խոստովանություն չէ։ Այն սպասում է, կարոտում է, տառապում է, ներում է, կանչում է, վերադառնում ․․․ Նրա երգերում բաժանումը երբեք վերջակետ չէ, այլ նոր հանդիպման հույս, իսկ կարոտը՝ սիրո ամենաճշմարիտ լեզուն։ Այդ պատճառով էլ Բաբաջանյանի երաժշտությունը չի ծերանում. փոխվում են ժամանակները, բայց մարդը շարունակում է սիրել, սպասել, հիշել ու երազել։

Երեկ երեկոն Երևանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ամառային բացօթյա բեմում հենց այդ զգացողության շարունակությունն էր։ «Swinging with Babajanyan» համերգը, նվիրված մեծ կոմպոզիտորի ծննդյան 105-ամյակին, ապացուցեց, որ իսկական երաժշտությունը ժանրային սահմաններ չի ճանաչում։ Այն կարող է ծնվել դասական մտածողությունից, ապրել էստրադայում և նոր կյանք ստանալ ջազում։

May be an image of violin

Երեկ յուրաքանչյուր կատարող խոսում էր ոչ միայն իր գործիքով, այլև իր սրտով։ Եվ, թերևս, հենց սա է Առնո Բաբաջանյանի արվեստի ամենամեծ գաղտնիքը։ Նրա երաժշտությունը հնարավոր չէ փակել որևէ ժամանակաշրջանի, որևէ ոճի կամ որևէ սերնդի մեջ։ Այն ապրում է այնտեղ, որտեղ կա սեր։ Այն հնչում է այնտեղ, որտեղ կա կարոտ։ Այն վերադառնում է այնտեղ, որտեղ մարդը դեռ սպասում է, որ ինչ-որ մեկը կկանչի իրեն։

Երբեմն թվում է, թե առանց երաժշտության կարելի է ապրել։ Բայց բավական է հնչեն Բաբաջանյանի առաջին ակորդները, և հասկանում ես՝ ոչ, հնարավոր չէ։ Որովհետև կան մեղեդիներ, որոնք ոչ թե ուղեկցում են կյանքին, այլ հենց կյանքն են։ Եվ այդպիսի մեղեդիների ամենավառ հեղինակներից մեկը եղել և մնում է Առնո Բաբաջանյանը։

Երբ մեծ երաժշտությունը հայտնվում է իսկական ջազային երաժիշտների ձեռքերում, այն չի կորցնում իր էությունը։ Ընդհակառակը՝ սկսում է շնչել նոր ռիթմով։ Եվ հենց այդպիսի երեկո էր սա՝ Բաբաջանյանի երաժշտությունը, որը կարծես մի պահ որոշել էր… սվինգել։

Սիմոն Սարգսյան

May be an image of oboe, violin, accordion, clarinet, trumpet, saxophone and text

May be an image of clarinet, saxophone, oboe and text

May be an image of piano, lighting and saxophone

May be an image of one or more people, guitar, saxophone, violin, trumpet, clarinet, speaker, accordion and text

May be an image of one or more people and crowd

May be an image of one or more people and crowd