ԱԺ նախագահի պարտականությունները կատարող և ԱԺ հաջորդ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ-ի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխելու պատգամավորների, ԱԺ պետական ծառայողների և աշխատողների միջև։
Այս կարգադրությունը Ռուբեն Ռուբինյանը ստորագրել է հուլիսի 21-ին, սակայն ԱԺ պաշտոնական կայքում այն հայտնվել է երեկ՝ հուլիսի 23-ին։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ.
1․«Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի N-1062-Ն որոշմամբ Ազգային ժողովի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի պետական ծառայողների և աշխատողների միջև՝ համաձայն հավելվածի:
2․Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է Ռուբինյանի ստորագրած կարգադրությունում։

Բաց մի թողեք
Ինքնաթիռում կարդացի ու ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, այն կնվիրեմ ուղևորներից մեկին. վարչապետ. Լուսանկար
Երեւանն ու Բաքուն հյուսիսից հարավ սահմանազատում են իրականացնելու. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն
Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. Լուսանկար