25/07/2026

EU – Armenia

Ինչո՞ւ են մաքրվում իր մարդկանցից, այն է՝ թիմակիցներից

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը:

ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի հրամանով ավելի վաղ խորհրդարանի նախագահի աշխատակազմից ազատվել են Ազգային ժողովի նախագահի խորհրդականներ Հովհաննես Նալբանդյանը և Ահարոն Ներսիսյանը, նախագահի օգնականներ Կարլեն Գրեյանը և Զինա Չալիկյանը, իսկ Աշխեն Հայրապետյանը, չսպասելով, որ Ռուբեն Ռուբինյանը իրեն ազատի, ազատվել է աշխատանքից Ալեն Սիմոնյանի հրամանով։

Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Էդգար Մուրադյանը:

Ալեն Սիմոնյանի լիազորությունները լրանում են օգոստոսի երեքին, նրա հայտը հարազատ կուսակցությունը մերժեց ԱԺ նախագահի պաշտոնում շարունակելու համար, այդ պաշտոնը կհանձնեն Ռուբինյանին:

Բայց առնվազն տարօրինակ է Սիմոնյանի կադրերի նկատմամբ նման վերաբերմունքը. եթե, ինչպես Փաշինյանն է հավաստիացնում, Սիմոնյանը շարունակելու է քաղաքական կապիտալ մնալ եւ թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկը, ինչո՞ւ են մաքրվում իր մարդկանցից, այն է՝ թիմակիցներից՝ մի քանի տասնյակ մարդկանց համալրելով գործազուրկների բանակը, այդ ինչը չեն ներում ոչ միայն Ալեն Սիմոնյանին, այլ յուրայիններին, որոնց անխնա ազատում են աշխատանքից։