Հուլիսի 23-ին Քրեական ոստիկանները Դիլիջան քաղաքի հասցեներից մեկում հայտնաբերել, սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել Աբովյան քաղաքի բնակիչ 32-ամյա և Երևանի բնակիչ 27-ամյա երկու տղամարդու։
Նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպից հետո ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել էր դեպքի մասնակից անձանց ինքնությունը: 1 անձ ձերբակալվել և ներկայացվել էր նախաքննական մարմին:
Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է

Բաց մի թողեք
Էրեբունու 30 կրակոցների պարագլուխը նախկինում 9 տարով դատված է եղել․ «ռազբոյ»
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը․ Լուսանկար
17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել