ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շուրջ մեկուկես տարվա ընդմիջումից հետո վերադարձրել է Հայաստանի ամենախոշոր հարկատուի դիրքը։
ԶՊՄԿ–ն 6 ամսում պետբյուջե է վճարել 41 մլրդ 613 մլն դրամ։
Երկրորդ տեղում «Մոբայլ Սենթր» ընկերությունն է (38 մլրդ 155 մլն դրամ), որը նախորդ եռամսյակում գլխավորում էր ցանկը, իսկ երրորդ տեղում «Արդշինբանկն» է (33 մլրդ 600 մլն դրամ):
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը 4-րդ հորիզոնականում է (31 մլրդ 500 մլն դրամ), 5-րդում՝ «Գրանդ Տոբակոն» (28 մլրդ 951 մլն դրամ):
Նրանց հաջորդում են «Ամերիաբանկը» (22 մլրդ 152 մլն դրամ), «Դիջիթեյնը» (17 մլրդ 911 մլն դրամ), «Սոֆթ Կոնստրակտը» (17 մլրդ 492 մլն դրամ), Կապանի լեռնահարստացման կոմբինատը (15 մլրդ 711 մլն դրամ) և «Իմվբամը» (Wildberries) (13 մլրդ 921 մլն դրամ):

Բաց մի թողեք
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Տնտեսական լուրջ դժվարություններ են սպասվում
ԱՄՆ-ն առևտրային հետաքննություն է սկսում ԵՄ-ի դեմ խոշոր տեխնոլոգիական տուգանքների պատճառով