ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ մտադիր չէ շտապել Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում՝ նույնիսկ աչքի առաջ ունենալով Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրությունները, որոնք տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերին։
«Չնայած, որ խոսում են ընտրությունների մասին, ես չեմ շտապում։ Պետք է դա անենք ճիշտ կերպով։ Ընտրությունների հետ ամեն բան կկարգավորվի ինքն իրեն»,- ասել է Թրամփը՝ Իրանի հետ հնարավոր համաձայնագիրը որակելով որպես «մեծ գործարք»։
ԱՄՆ նախագահը մանրամասնել է, որ շատ մարդիկ են մասնակցում Իսլամական Հանրապետության հետ տարվող բանակցություններին, այդ թվում՝ փոխնախագահ Վենսը, Պետքարտուղար Ռուբիոն։ «Այժմ դեռ խոսում ենք։ Տեսնենք, թե դրանից ինչ դուրս կգա»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը՝ շեշտելով, որ Թեհրանը շատ լուրջ է տրամադրված գործարք կնքելու համար՝ առավել լուրջ՝ քան երբեւէ եղել է։

Բաց մի թողեք
Անում եմ այն, ինչ իրենք են ասում. Թրամփը՝ հուլիսին Թուրքիան ԱՄՆ ռազմական ինքնաթիռով գաղտնի լքելու մասին
Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը անհնար է. Կոբախիձե
«Կվերացնենք երկրի երեսից»․ Թրամփն էլի սպառնում է Իրանին