26/07/2026

EU – Armenia

ՌԴ ԶՈւ-ի կողմից Խերսոնի մարզի գնդակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել, 24-ը՝ վիրավորվել. Լուսանկար

Ռուս զինվորականները օրվա ընթացքում ավիացիայով, անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) և հրետանիով հարձակվել են Ուկրաինայի Խերսոնի մարզի 36 բնակավայրերի վրա:

Այս մասին սոցցանցում հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը:

Նրա խոսքով՝ ռուսական հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ:

«Հարվածների տակ են գտնվել բնակելի թաղամասեր, կրիտիկական և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտներ: Վնասվել են գազատարներ, ավտոլիցքավորման կայան, եկեղեցի, խանութներ, 18 բազմահարկ, 17 մասնավոր տուն, տնտեսական շինություն, ավտոտնակներ և ավտոմեքենաներ»,- հստակեցրել է նա:

Խերսոնի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Յարոսլավ Շանյկոյի տվյալներով՝ հարվածներ են արձանագրվել հինգ բնակավայրերում՝ Խերսոնում, Կամիշանիում, Անտոնովկայում, Պրիոզերնոյում և Զիմովնիկում: