Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին և արտաքին տնտեսական հարաբերությունների հնարավոր հետևանքներին։
Նրա խոսքով՝ գյուղատնտեսությամբ զբաղվում են հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք այս պահին կանգնած են մի շարք դժվարությունների առաջ։ Կարապետյանը նշել է, որ երկրի կարևոր տնտեսական գործընկերոջ հետ հարաբերությունների լարվածությունը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել, իսկ տարեվերջին իրավիճակը, ըստ նրա, կարող է ավելի բարդանալ։
«Հնչել են տարբեր հայտարարություններ և պատասխաններ, որոնք, ամենայն հավանականությամբ, խնդրի լուծման չեն տանում»,– ասել է պատգամավորը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ հայկական քաղաքական միտքը կարող է գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհներ և կարգավորել հարաբերությունները։
«Մեր շատ կոլեգաներ ասացին՝ ինչո՞ւ եք ժողովրդին լարում այս հարցով։ Եկեք չլարենք։ Մենք ունենք առաջարկ՝ 1 օրենքով այդ հարցը լուծվում է։ Եկեք ընդունենք օրենք, որով իրավունք չենք տալիս ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել մեր երկրում և ունենալ գույք կամ հող մեր երկրում, դրանով մեր հարցերը սպառվում են»,- ասաց Կարապետյանը։
Հավելեց, որ Թուրքիան նման օրենք ունի Հայաստանի մասին՝ ՀՀ քաղաքացիներն իրավունք չունեն այնտեղ հող գնելու։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբինյանի թեկնածությանը:
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Բաց մի թողեք
Ճգնաժամերը հնարավոր չէ հաղթահարել հռետորական կոչերով
9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք
Ներկայացրեք հրաժարական եւ ներողություն խնդրեք հայ ժողովրդից