03/08/2026

EU – Armenia

«Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել. Լուսանկար

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչ։

Այս մասին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հիշեցնեմ, որ Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ընկերության բաժնետոմսերը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Պապոյանը։

«Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել