Բրազիլիայի Մասեյո քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացել է «Սենտրո Սպորտիվո Ալագոանո» ակումբի երիտասարդական թիմի 15-ամյա ֆուտբոլիստ Միքայել Լեանդրո դա Սիլվան։
Տեղեկությունների համաձայն՝ ընկերական հանդիպման ընթացքում հնչել են կրակոցներ, որոնք, ըստ նախնական տվյալների, արձակել են թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող խմբավորումների ներկայացուցիչներ։ Հարձակման հետևանքով պատանի ֆուտբոլիստը մահացու վիրավորում է ստացել, իսկ մի քանի այլ անձինք նույնպես հրազենային վնասվածքներ են ստացել։
Ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ ցավակցություն հայտնելով Միքայելի ընտանիքին և հարազատներին։
Իրավապահ մարմինները շարունակում են դեպքի հանգամանքների ուսումնասիրությունը։



Բաց մի թողեք
Անձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտը
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան. Լուսանկար
Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ․ Լուսանկարներ