ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ Հայաստանում պայքար է սկսվել Արցախի դրոշի դեմ։ Նրա խոսքով՝ ընդդիմադիրների սեղաններից և այլ վայրերից Արցախի դրոշները հեռացվել են առանց նախազգուշացման։
«Մենք չպետք է վերածենք սա դրոշամարտի, երբ մի կողմը տեղադրում է, մյուսը՝ հանում։ Պետք է կառուցենք այնպիսի երկիր, որտեղ Արցախի դրոշի գոյությունը որևէ մեկի համար խնդիր չի լինի»,- ասել է Վարդանյանը։
Նա ընդգծել է, որ Արցախի դրոշն իրենց համար արժեք է, և այն պահում են է թե՛ գրասենյակում, թե՛ աշխատասենյակներում։

Բաց մի թողեք
Հռոմն առաջարկել է միգրանտների պահման կենտրոններ ստեղծել Հայաստանում և այլ երկրներում
Կաթողիկոսն ինչ է ասել ընդդիմությանը
Վահագն Ալեքսանյանը մարզվում էր հենց իր նախկին կուսակցության ԲՀԿ մաս կազմող «Մուլտի Ուելնեսու՞մ»